Լրահոս

Ռոնալդուն 100 հազար եվրո արժողությամբ ավտոմեքենա է նվիրել մորը (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թանկարժեք նվեր է մատուցել մորը՝ Դոլորես Ավեյրուին, հաղորդում է Tikitakas-ը։

35-ամյա ֆուտբոլիստը Մայրերի միջազգային օրվա կապակցությամբ նրան նվիրել է մոտ 100 հազար եվրո արժողությամբ Mercedes GLC Coupe մակնիշի ավտոմեքենա:

65-ամյա Ավեյրուն լուսանկարվել է նոր մեքենայի կողքին՝ Ինստագրամում շնորհակալություն հայտնելով նվերի համար։

 
 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

Obrigada aos meus filhos pelos presentes que hoje recebi. Feliz dia para todas as mães ❤️🌷

Публикация от Maria Dolores (@doloresaveiroofficial)

Հիշեցնենք, որ Դոլորեշ Ավեյրուն մարտի սկզբից հոսպիտալացվել էր գլխուղեղի կաթվածով, բայց վիրահատությունից հետո նրա վիճակն արդեն լավ է։

Ռոնալդուն ընտանիքի հետ կարանտինն անցկացնում է Պորտուգալիայում։ Ֆուտբոլիստն այս օրերին «Յուվենտուսի» կազմում մարզումները վերսկսելու նպատակով պետք է վերադառնար Թուրին, սակայն որոշել է ևս մի քանի օր մնալ հայրենիքում։

 


 




Լուրեր թեմայից