Լրահոս

Կադիմյանի գոլը չօգնեց «Նեմանին» ԲԱՏԷ-ի դեմ խաղում

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 7-րդ տուրում «Նեմանը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտություն կրեց ԲԱՏԷ-ից։

Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը, որը 31-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը՝ հաշիվը դարձնելով 1։2։ Դա 27-ամյա կիսապաշտպանի չորրորդ գոլն էր Բելառուսի ընթացիկ առաջնությունում, որտեղ նա անցկացրեց 7-րդ խաղը: Երկրորդ խաղակեսում ԲԱՏԷ-ն մեծացրեց առավելությունը՝ տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը։

Հիշեցնենք, որ Գեղամ Կադիմյանը 2019-ի դեկտեմբերին հեռացել էր Երևանի «Ալաշկերտից», իսկ այս տարվա մարտին պայմանագիր էր կնքել «Նեմանի» հետ։

Բելառուսի առաջնությունը միակն է եվրոպական լիգաներից, որը չի դադարեցվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։




Լուրեր թեմայից