Լրահոս

Կադիմյանը գրավեց ԲԱՏԷ-ի դարպասը

«Նեմանի» նորեկ Գեղամ Կադիմյանը գոլի հեղինակ դարձավ ԲԱՏԷ-ի դեմ ֆուտբոլի Բելառուսի առաջնության 7-րդ տուրի արտագնա խաղում։

Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած 27-ամյա կիսապաշտպանը 31-րդ րոպեին ռուս պաշտպան Անդրեյ Վասիլյևի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը։ Դա Հայաստանի ազգային հավաքականի թեկնածունի չորրորդ գոլն էր Բելառուսի առաջնությունում։ Ընթանում է առաջին խաղակեսը, ԲԱՏԷ-ն հաղթում է 2։1 հաշվով։

Հիշեցնենք, որ Գեղամ Կադիմյանը 2019-ի դեկտեմբերին հեռացել էր Երևանի «Ալաշկերտից», իսկ այս տարվա մարտին պայմանագիր էր կնքել «Նեմանի» հետ։

Բելառուսի առաջնությունը միակն է եվրոպական լիգաներից, որը չի դադարեցվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

 



Լուրեր թեմայից