Լրահոս

Մատերացի. Զիդանին ասացի, որ իր մարզաշապիկի փոխարեն կնախընտրեի նրա քրոջը

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին խոստովանել է, թե ինչ է ասել Զինեդին Զիդանին Ֆրանսիայի թիմի դեմ աշխարհի 2006 թվականի առաջնության եզրափակիչի խաղում, ինչից հետո ֆրանսիացին գլխով հարվածել էր նրա կրծքավանդակին։ Միջադեպը տեղի էր ունեցել հանդիպման լրացուցիչ ժամանակում և Զիդանը հեռացվել է խաղադաշտից։

«Զիդանն առաջին խաղակեսում գոլ խփեց, ինչից հետո մարզիչը հրահանգեց ինձ հսկել նրան։ Առաջին ընդհարումից հետո ես ներողություն խնդրեցի, իսկ հաջորդ բախումից հետո վրդովվեցի, և Զիդանն ասաց, որ ավելի ուշ կտա ինձ կտա իր մարզաշապիկը։ Ես պատասխանեցի, որ դրա փոխարեն կնախընտրեի նրա քրոջը»,- 46-ամյա իտալացու խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ այդ խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով ուժեղ էր գտնվել Իտալիայի հավաքականը (5:3)՝ չորրորդ անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։




Լուրեր թեմայից