Լրահոս

Ռոնալդուի ընկերուհին լուսանկար է հրապարակել ընտանեկան զբոսանքից (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է կարանտինն անցկացնել հայրենի Մադեյրա կղզում։

Ավելի վաղ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն ընտանիքի հետ զբոսնել էր Պոնտա դա սան Լորենցո ափամերձ շրջանում և լուսանկար հրապարակել սոցցանցերում։

35-ամյա ֆուտբոլիստի ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը որոշել է հետ չմնալ սիրեցյալից և նույնպես համատեղ լուսանկար է հրապարակել նրա հետ։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Իտալիայից հեռացել էր մարտի 3-ին: Թուրին վերադառնալուց հետո նա ստիպված կլինի ևս երկու շաբաթ մնալ ինքնամեկուսացման մեջ։




Լուրեր թեմայից