Լրահոս

Երկրպագուն «կուբիկ-ռուբիկներով» հավաքել է Լեբրոն Ջեյմսի դեմքը

«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսի ֆանատներից մեկը որոշել է կարանտինում ուրախացնել իր կուռքին։

Երկրպագուն սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ 720 «կուբիկ-ռուբիկներով» հավաքել է Ջեյմսի դեմքը։

Ավելի վաղ 35-ամյա բասկետբոլիստը սոցցանցերում տեղադրել էր լուսանկար, որտեղ ցուցադրել էր հատուկ փլեյ-օֆֆի խաղերի համար նախատեսված իր խաղակոշիկը։

Հիշեցնենք, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղերն անորոշ ժամանակով դադարեցվել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով:




Լուրեր թեմայից