Լրահոս

Վենգեր․ Եթե Մեսին չնվաճի աշխարհի գավաթը, կմնա Մարադոնայի ստվերում

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, համեմատել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային և կատալոնական «Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսիին։

«Մարադոնան հանճար էր։ Նա նկարիչ էր։ Այն ժամանակ բոլորս ցանկանում էինք նմանվել Դիեգոյին՝ մոռանալով այն հիմարությունները, որոնք նա անում էր։ Այդպիսին էր Մարադոնան։

Տարօրինակ է, որ այժմ էլ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն Արգենտինայից է, բայց նրան չի հաջողվել նվաճել աշխարհի գավաթը։ Մեսին գիտի, որ եթե չկարողանա հաղթել աշխարհի առաջնությունում, կմնա Մարադոնայի ստվերում։ Լեոն Դիեգոյի հակապատկերն է։ Նա հանգիստ բնավորություն ունի, քչախոս է և շփման համար փակ։

Իհարկե, Մեսին ակումբային մակարդակում ավելի շատ նվաճումներ ունի, բայց բացարձակ ճանաչում ստանալու համար նրան անհրաժեշտ է դառնալ աշխարհի չեմպիոն»,- Վենգերի խոսքը մեջբերում է infobae.com-ը։

Հիշեցնենք, որ Մարադոնան Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն էր հռչակվել 1986 թվականին։

 




Լուրեր թեմայից