Լրահոս

«Լիվերպուլը» պայմանագիր է առաջարկել Վերներին

Անգլիական «Լիվերպուլը» շարունակում է պայքարել գերմանական «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների տրանսֆերի համար, հայտնում է Sport Bild-ը։

24-ամյա ֆուտբոլիստին իր թիմում ցանկանում է տեսնել լիվերպուլցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ 

Անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել խաղացողի հետ և նրան առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով։

Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 25 խաղում Վերները դարձել է 21 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից