Լրահոս

Լեմպարդ․ Կանտեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը գովեստի խոսքեր է ասել թիմի կիսապաշտպան Նգոլո Կանտեի հասցեին։

«Կանտեն հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է 4-5 մրցաշրջան անընդմեջ բարձր մակարդակով խաղալ։ Նա մեծ աճ է գրանցել։ Դա գալիս է նրանից, որ մարզիչները ճիշտ են օգտագործել ֆրանսիացու ներուժը։ Ընթացիկ մրցաշրջանում նա վնասվածքների պատճառով խաղերի 40 տոկոսին է մասնակցել։ Մենք շատ ենք զգում Նգոլոյի կարիքը։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Ես դա գիտեի, բայց որպես գլխավոր մարզիչ ևս մեկ անգամ համոզվեցի։ Հուսով եմ, որ նա հնարավորինս շուտ կապաքինվի»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է BT Sport-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Կանտեն մասնակցել է 18 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ:




Լուրեր թեմայից