Լրահոս

«Ռեալը» Պոգբայի համար պատրաստ է 70 միլիոն ֆունտ սթերլինգ առաջարկել

Մադրիդի «Ռեալը» շարունակում է պայքարել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը ձեռք բերելու համար, հայտնում է Mirror-ը։

Արքայական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար մտադիր է առաջարկել 70 միլիոն ֆունտ սթերլինգ։

Մադրիդցիներն 2019-ի ամռանը փորձել էին գնել ֆրանսիացու տրանսֆերը, սակայն անգլիական ակումբը պահանջել էր 150 միլիոն եվրո։

Աստղային խաղացողի պայմանագիրը մանչեսթերցիների հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ։ Նրա ծառայություններով  լրջորեն հետաքրքրված են նաև Թուրինի «Յուվենտուսը», Միլանի «Ինտերը» և ֆրանսիական ՊՍԺ-ն։

Հիշեցնենք, որ Պոգբան Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 7 խաղում դարձել է երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից