Լրահոս

Բունդեսլիգան մտադիր չէ հետաձգել առաջնության վերսկսումը

Բունդեսլիգայի ղեկավարությունը մտադիր չէ հետաձգել առաջնության վերսկսման ժամկետը, հայտնում է Marca-ն։

Ապրիլի 30-ին «Քյոլնի» ամբողջ աշխատակազմը, ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը հանձնել էին COVID-19-ի թեստ, որի արդյունքում հայտնաբերվել էր 3 դեպք։ Երկու ֆուտբոլիստներից բացի, վարակվել էր նաև թիմի ֆիզիոթերապևտը։

«Այդ փաստը մեզ թույլ կտա ավելի լավ հասկանալ, թե ինչ վիճակ է ակումբների մոտ։ Դա չի ստիպի հետաձգել առաջնության վերսկսումը։ Մենք արդեն մի քանի օր թեստեր ենք անցկացնում և բնական է, որ մի քանի խաղացողների մոտ դրական արդյունք է գրանցվել։ Մինչև լիգայի վերսկսումը պետք է վստահ լինենք, որ բոլորն առողջ են»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի իշխանությունը որոշում է կայացրել երկրում մարզական միջոցառումները վերսկսվել մայիսի 16-ից ոչ շուտ։

Առաջնությունից առաջ ակումբների բոլոր ֆուտբոլիստներն ու անձնակազմերը կհանձնեն կորոնավիրուսի թեստ: Հանդիպումները կանցնեն առանց հանդիսականների: Խաղերի ընթացքում ստադիոնում կարող են գտնվել առավելագույնը 322 մարդ: 

 




Լուրեր թեմայից