Լրահոս

ԱՊԼ-ն կարող է շարունակվել Ավստրալիայում

Անգլիական Պրեմյեր լիգայի ղեկավարությունը դիտարկում է առաջնությունը Ավստրալիայի Պերտ քաղաքում շարունակելու գաղափարը, հայտնում է The Sun-ը։

Ավելի վաղ լիգայի ակումբների ղեկավարներն անցկացրել էին համատեղ տեսակոնֆերանս, որի ընթացքում քննարկվել էր մրցաշրջանն ավարտին հասցնելու հնարավորությունը։

«Ես խոսել եմ ակումբների, ինչպես նաև Ավստրալիայի իշխանության ներկայացուցիչների հետ։ Բոլորն էլ ոգևորված են այդ գաղափարով։ Ավստրալիայում անվտանգ է։ Այնտեղ շատ սահմանափակումներ արդեն հանվել են։ Լողափերը բաց են»,- ասել է Պրեմյեր լիգայի գործակալներից մեկը։

Անգլիայում հույս ունեն առաջնությունը վերսկսել հունիսի 12-ին։ Բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։

Եթե իրավիճակը թույլ տա, ապա թիմերը ամբողջական մարզումների կվերադառնան մայիսի 18-ից

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգան անորոշ ժամանակով դադարեցվել է մարտի 13-ից։ 29-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 82 միավորով գլխավորում է «Լիվերպուլը», որը 25 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից»։ «Լեսթերը» 53 միավորով երրորդ տեղում է։




Լուրեր թեմայից