Լրահոս

«Ռոման» կվերսկսի մարզումները

Հռոմի «Ռոման» մայիսի 6-ից կվերսկսի մարզումները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալիայի իշխանությունը ֆուտբոլիստներին արդեն թույլատրել է մայիսի 4-ից մարզվել անհատական ծրագրով, իսկ թիմային մարզումները վերսկսել մայիսի 18-ից։

«Մեր խաղացողներն առաջիկա օրերին բժշկական հետազոտություն կանցնեն և մայիսի 4-ից կվերադառնան մարզաբազա ու կվերսկսեն անհատական մարզումները։ Բոլոր խաղացողները խստորեն կպահպանեն անվտանգության կանոնները»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնությունը մարտի 10-ից անորոշ ժամանակով դադարեցվել է կորոնովիրուսի կանխարգելման նպատակով:

Ավելի վաղ A Սերիայի մասնակից բոլոր՝ 20 ակումբները ցանկություն էին հայտնել շարունակել ընթացիկ մրցաշրջանը։




Լուրեր թեմայից