Լրահոս

Մատյուիդին խոստովանել է, թե ինչ ապրումներ է ունեցել կորոնավիրուսով վարակվելուց հետո

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին պատմել է, թե ինչ ապրումներ է ունեցել, երբ իմացել է, որ վարակված է կորոնավիրուսով։

«Շատ բարդ էր ընդունել այդ լուրը։ Երբ իմացա, որ վարակվել եմ, սկսեցի տառապել շիզոֆրենիայով։ Ես վախից նույնիսկ չէի կարողանում խանութ դուրս գալ։ Անընդհատ մտածում էի հարազատներիցս հեռու մնալու մասին։ Ուղղակի շոկի մեջ էի։ Այժմ միայն մեկ հարց է հետաքրքրում՝ ի՞նչ է լինելու ֆուտբոլի հետ»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Bros Stories-ը։

Հիշեցնենք, որ վերջերս Մատյուիդին մեկ տարով երկարաձգել էր պայմանագիրը «Յուվենտուսի» հետ։




Լուրեր թեմայից