Լրահոս

Դե Լիգտի ընկերուհին կարանտինի ժամանակ հետևում է սիրեցյալի սանրվածքին

Թուրինի «Յուվենտուսի» հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիգտի ընկերուհի Անեկի Մոլենարը կարանտինի ընթացքում հետևում է իր սիրեցյալի սանրվածքին։

Աղջիկը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ վարսահարդարի դեր է կատարում, իսկ ֆուտբոլիստն այդ ընթացքում ամսագիր է կարդում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման տեսանյութ էր հրապարակել նաև թուրինցիների պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը։




Լուրեր թեմայից