
Խաբիբը հիացել է Թայսոնի մարզավիճակով
Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը գովեստի խոսքեր է ասել պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի հասցեին։
53-ամյա ամերիկացին պատրաստվում է ռինգ վերադառնալ բարեգործական միջացառումների շրջանակում։ Ավելի վաղ նա սոցցանցրերում հրապարակել էր տեսանյութ, որտեղ ցույց էր տվել, թե ինչպես է մարզվում։
«Անհավատալի է։ Սա լրիվ այլ մակարդակ է»,- սոցցանցերում գրել է Նուրմագոմեդովը։
Հիշեցնենք, որ Թայսոնը կանցկացնի մի քանի ցուցադրական մենամարտ, որոնցից ստացված շահույթը կտրամադրի անօթևաններին և թմրամոլության հետևանքով տուժածներին օգնելու համար։