Լրահոս

UFC-ի մարզուհին պատմել է, թե ինչու է մերկ լուսանկարներ հրապարակել սոցցանցերում

UFC-ի թեթևագույն քաշային կարգում հանդես եկող ամերիկուհի Փեյջ Վանզանտը բացատրել է, թե ինչու է կորանավիրուսի պանդեմիայիով պայմանավորված կարանտինի ընթացքում իր ամուսին Օսթին Վանդերֆորդի հետ մերկ լուսանկարներ հրապարակել սոցցանցերում։

«Ես և Օսթինը մարզադահլիճում նկարահանեցինք տեսանյութ, որտեղ կարող էր թվալ, թե նա մերկ է։ Բայց իրականում նա շատ կարճ շորտերով էր։ Օսթինը միշտ է մարզվում այդ վիճակով։

Դրանից հետո ինձ մոտ լավ մտահղացում ծագեց։ Մենք արեցինք մի լուսանկար, որտեղ ես մերկ նստած եմ գնդակի վրա, իսկ նրա հետույքը ծածկում է բռնցքամարտի մարզումային «տանձիկը»։ Հրապարակումից հետո սոցցանցերում մեծ աշխույժություն սկսվեց։ Իհարկե, մենք դա չէինք անում ուշադրություն գրավելու համար։ Ես պարզապես ցականում էի ցույց տալ, որ պետք է սիրել Ձեր երկրորդ կեսին և ուրախ ժամանակ անցկացնել նրա հետ»,- 26-ամյա Վանզանտի խոսքը փոխանցում է RT-ն։

Հիշեցնենք, որ Փեյջ Վանզանտը UFC-ում անցկացրել է 8 մենամարտ, տարել 5 հաղթանակ և կրել 3 պարտություն։




Լուրեր թեմայից