Լրահոս

Անդրեյ Խաչատուրյանի գոլային փոխանցումը, «Տորպեդո ԲելԱԶ»-ի վստահ հաղթանակը

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 7-րդ տուրում «Տորպեդո-ԲելԱԶ»-ը հյուրընկալվելիս 5։2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մինսկի» նկատմամբ։

«Տորպեդո-ԲելԱԶ»-ի մեկնարկային կազմում առանց փոխարինման խաղաց հայկական արմատներով բելառուս ֆուտբոլիստ Անդրեյ Խաչատուրյանը, որը խաղի վերջնամասում գոլային փոխանցում կատարեց բրազիլացի կիսապաշտպան Լիպե Վելոզուին։

Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ բելառուս հարձակվող Վալերի Գորբաչիկը։

Հիշեցնենք, որ Անդրեյ Խաչատուրյանը գոլի հեղինակ էր դարձել «էներգետիկ-ԲԳՈւ»-ի դեմ չորրորդ տուրի տնային խաղում (2:0)։ Բելառուսի առաջնությունը միակն է եվրոպական լիգաներից, որը չի դադարեցվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։




Լուրեր թեմայից