
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակ. Արոնյանը պահպանել է տեղը, Գրիգորյանը շրջանցել է Մելքումյանին
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է 2020 թվականի մայիսի դասակարգման աղյուսակը։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է մնալ 7-րդ տեղում։ Նրա գործակիցը 2773 է:
ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում է ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան: Լավագույն եռյակը եզրափակում է չինացի Դին Լիժենը։
Հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը (71-րդ տեղ), որը հաղթող է դարձել փետրվարին Պորտուգալիայում անցկացված միջազգային մրցաշարում, շրջանցել է Հրանտ Մելքումյանին (77-րդ տեղ) և 3-րդն է հայ շախմատիստների ցանկում: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույն շախմատիստների թվում են նաև Գաբրիել Սարգսյանը (53-րդ տեղ) և Սերգեյ Մովսեսյանը (99-րդ տեղ):
Կանանց 100 լավագույնների թվում են Էլինա Դանիելյանը (56-րդ տեղ), Աննա Սարգսյանը (58-րդ տեղ) և Լիլիթ Մկրտչյանը (71-րդ տեղ)։
ՖԻԴԵ, մայիսի դասակարգման աղյուսակ
1․ Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2863 վարկանիշ
2․ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2835
3․ Դին Լիժեն (Չինաստան) - 2791
4․ Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) – 2784
5․ Մաքսիմ-Վաշյե Լագրավ (Ֆրանսիա) - 2778
6․ Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – 2777
7․ Լևոն Արոնյան (Հայաստան) – 2773
8․ Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2770
9․ Թեյմուր Ռաջաբով – 2765 (Ադրբեջան) – 2765
10․ Անիշ Գիրի (Հոլանդիա) - 2764
53․ Գաբրիել Սարգսյան (Հայաստան) – 2682
71․ Կարեն Գիգորյան (Հայաստան) – 2665
77․ Հրանտ Մելքումյան (Հայաստան) – 2663
99․ Սերգեյ Մովսեսյան (Հայաստան) – 2649