Լրահոս

Ալեքսանդր Տարխանովը հիվանդանոցից դուրս կգրվի հաջորդ շաբաթ

Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ ակումբի զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը հաջորդ շաբաթ դուրս կգրվի հիվանդանոցից։

«Աստիճանաբար վերականգնվում եմ։ Ինձ դուրս կգրեն հաջորդ շաբաթ»,- 65-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը։

Ալեքսանդր Տարխանովն ապրիլի 21-ին էր թոքաբորբով տեղափոխվել հիվանդանոց։ Նա հանձնել էր կորոնավիրուսի 5 թեստ, որոնք բացասական արդյունք էին ցույց տվել։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում ռուս մասնագետը մեկնել է հայրենիք: Տարիներ առաջ Ալեքսանդր Տարխանովի մոտ հայտնաբերվել էր վահանաձև գեղձի քաղքցկեղ, բայց նա հաղթահարել էր հիվանդությունը:

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

 

 




Լուրեր թեմայից