Լրահոս

Ռոման Բերեզովսկին ու Սարգիս Հովսեփյանը՝ «Զենիթի» խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի լեգեոնականներից կազմված խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել են այն ֆուտբոլիստները, որոնք՝ որպես ռուսական ակումբի խաղացողներ, ամենաշատ հանդիպումներն են անցկացրել ազգային հավաքականներում։

Խորհրդանշական հավաքականի հիմնական կազմում տեղ է գտել Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Սարգիս Հովսեփյանը (29 խաղ), իսկ փոխարինողների թվում է Հայաստանի ազգային թիմի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին (25 խաղ)։

զնթ.jpg (261 KB)

Հիշեցնենք, որ Սարգիս Հովսեփյանը 1998-2003-ը հանդես է եկել «Զենիթում», որի կազմում անցկացրել է 153 խաղ և աչքի ընկել 2 գոլով։

Ռոման Բերեզովսկին «Զենիթի» գույները պաշտպանել է 1994-2000-ը՝ ռուսական ակումբի կազմում անցկացնելով 123 հանդիպում։




Լուրեր թեմայից