Լրահոս

Ջոկովիչը պատմել է, թե ինչու է ցանկացել հեռանալ թենիսից

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը խոստովանել է, որ 2010 թվականին ցանկացել է հեռանալ մեծ թենիսից։

«Յուրգեն Մելցերի հետ քառորդ եզրափակիչի մրցախաղը շատ ծանր ստացվեց ինձ համար, հուզական ապրումներ ունեցա։ Այդ պարտությունից հետո ես շատ լաց եղա։ Դա իմ կյանքում և կարիերայում այնպիսի պահ էր, երբ տեղի ունեցավ ամեն ինչ, ամբողջը միաձուլվեց, և ես մրցելույթներս շարունակելու ոչ մի շարժառիթ չէի տեսնում։ Ցանկանում էի հեռանալ թենիսից»,- 32-ամյա թենիսիստի խոսքը փոխանցում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոսի» 1/4 եզրափակիչում Ջոկովիչն, ունենալով 2 սեթի առավելություն, պարտվել էր ավստրիացի Յուրգեն Մելցերին՝ 6։3, 6։2, 2։6, 6։7, 4։6։

Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի հաղթող է։





Լուրեր թեմայից