Լրահոս

Մայք Թայսոնը պատրաստվում է ռինգ վերադառնալուն

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը պատրաստվում է ռինգ վերադառնալ բարեգործական միջացառումների շրջանակում։

53-ամյա ամերիկացին սոցցանցրերում հրապարակել է տեսանյութ, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է մարզվում։

Լեգենդար բռնցքամարտիկը կանցկացնի մի քանի ցուցադրական մենամարտեր, որոնցից ստացված շահույթը կտրամադրի անօթևաններին և թմրամոլության հետևանքով տուժածներին օգնելու համար։

Հիշեցնենք, որ Մայք Թայսոնը կարիերան ավարտել է 2005 թվականին։ Նրա վերջին մրցակիցը Կևին Մաքբրայդն էր, որը հաղթել էր ամերիկացուն։ Նա պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրած 58 մենամարտում 50 հաղթանակ է տարել (այդ թվում՝ 44-ը նոկաուտով)։





Լուրեր թեմայից