Լրահոս

ՊՍԺ-ի հարձակվողը դարձավ Ֆրանսիայի չեմպիոն՝ խաղալով ընդամենը մեկ րոպե

ՊՍԺ-ի իսպանացի հարձակվող Խեսեն դարձել է Ֆրանսիայի չեմպիոն՝ փարիզյան ակումբի կազմում անցկացնելով ընդամենը մեկ րոպե, տեղեկացնում է As-ը։

27-ամյա ֆուտբոլիստը 2019/2020 մրցաշրջանում փոխարինման է դուրս եկել «Մեցի» դեմ Լիգա 1-ի չորրորդ տուրի արտագնա հանդիպման (0:2) վերջնամասում։

Նախորդ տարվա սեպտեմբերի սկզբին իսպանացին վարձավճարով տեղափոխվել էր իսպանական «Սպորտինգ»։

Հիշեցնենք, որ Փարիզի ՊՍԺ-ն ժամանակից շուտ ճանաչվել էր Ֆրանսիայի չեմպիոն (պատմության մեջ 9-րդ անգամ): Չեմպիոնների լիգայի ուղեգիր էին նվաճել ՊՍԺ-ն, «Մարսելը» և «Ռենը», իսկ Եվրոպա լիգայում կխաղան «Լիլը», «Ռեյմսը» և «Նիցան»: «Ամյենը» և «Թուլուզը» կլքեն ուժեղագույնների լիգան:




Լուրեր թեմայից