Լրահոս

Հայաստանի Առաջին խմբի առաջատարն ընկերական հանդիպում կանցկացնի

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Վեստ Արմենիան» ու «Դիլիջանն» ընկերական հանդիպում կանցկացնեն մայիսի 3-ին:

«Վեստ Արմենիայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ խաղը կանցկացվի անվտանգության կանոնների խստագույն պահպանմամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները վերսկսել են մարզումները ապրիլի 23-ից։ Հայաստանում մայիսի 4-ից կթույլատրվի սպորտային օբյեկտների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների համար։ 

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում «Վեստ Արմենիան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 55 միավորով և 7-ական միավոր առաջ է 2-3-րդ տեղերը բաժանող «Լոկոմոտիվից» ու «Վանից»:




Լուրեր թեմայից