Լրահոս

Ջոկովիչ․ Հնարավոր է, որ կորտ վերադառնանք աշնանը

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը խոստովանել է, որ հոգեպես կոտրվել է, երբ մրցաշրջանը դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

«Սկզբում ես հոգեպես կոտրված էի, քանի որ հայտնի չէր, թե երբ հնարավոր կլինի վերսկսել մրցաշրջանը։ Խոսեցի թիմիս անդամների հետ, փորձում էի ամեն օր մարզվել, որպեսզի կարողանայի պահպանել մարզավիճակս։

Արդեն շատ մրցաշարեր չեղարկվել են։ Պետք է սպասել և հասկանալ, թե ինչպիսին կլինի իրավիճակն ԱՄՆ-ում։ Ծրագրում ենք մեկնել այնտեղ օգոստոսին։ Բայց մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ի մրցաշարերն էլ կչեղարկվեն։ Այդ դեպքում մենք կորտ կվերադառնանք աշնանը։ Հույս ունենանք, որ ամեն ինչ շուտ կկարգավորվի»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

Հիշեցնենք, որ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան և Կանանց թենիսի ասոցիացիան կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով բոլոր մրցաշարերը դադարեցրել են մինչև հուլիսի 13-ը։




Լուրեր թեմայից