
Թայսոն Ֆյուրին ու Էնթոնի Ջոշուան բանակցություններ են սկսել մենամարտի վերաբերյալ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան ու WBC գոտու տիրակալ Թայսոն Ֆյուրին բանակցություններ են սկսել մենամարտ անցկացնելու վերաբերյալ, հայտնում է ESPN-ը:
Բանակցություններին մասնակցում են Ջոշուայի պրոմոուտեր Էդի Հիրնը և Queensberry Promotions ու MTK ընկերությունները, որոնք ներկայացնում է Ֆյուրիիի շահերը: Բրիտանացի բռնցքամարտիկների մենամարտը կարող է անցկացվել Սաուդյան Արաբիայում կամ Արաբական թերակղզու մեկ այլ երկրում:
30-ամյա Էնտոնի Ջոշուան նախորդ անգամ ռինգ է դուրս եկել 2019-ի դեկտեմբերին՝ ռևանշի հասնելու ամերիկացի Էնդի Ռուիսի նկատմամբ: 31-ամյա Ֆյուրին նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա փետրվարին՝ նոկաուտի ենթարկելով ամերիկացի Դեոնտեյ Ուայլդերին: