Լրահոս

NBA-ը որոշել է, թե երբ է մեկնարկելու նոր մրցաշրջանը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ղեկավարությունը մտադիր է նոր մրցաշրջանը սկսել դեկտեմբերին և այն ավարտել հուլիսի վերջնամասում կամ օգոստոսին, հաղորդում է ESPN-ը:

Մինչև օրս հայտնի չէ, թե արդյոք շարունակվելու է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված ընթացիկ մրցաշրջանը:

Նշվում է նաև, որ NBA-ի ակումբների ղեկավարները դեմ են մրցաշրջանի վերսկսմանը: Նրանց կարծիքով, դա անհեռատես քայլ է, ինչը կվտանքի բասկետբոլիստների առողջությունը:

Հիշեցնենք, որ NBA-ի կանոնավոր առաջնության խաղերն անորոշ ժամանակով դադարեցվել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով: Ավելի վաղ NBA-ն ակումբներին թույլատրել էր մայիսի 1-ից բացել մարզաբազաները:




Լուրեր թեմայից