Լրահոս

UFC-ի նախագահ. Կցանկանայի տեսնել Մաքգրեգորի և Նուրմագոմեդովի միջև ռևանշը

UFC-ի նախագահ Դանա Ուայթը Reddit-ի ֆորումում պատասխանել է երկրպագուների հարցերին՝ նշելով, որ առաջիկայում կցանկանար ռևանշ մենամարտ կազմակերպել խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի և թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի միջև։

«Կցանկանայի կրկին տեսնել Քոնորի ու Խաբիբի միջև մենամարտը։ Մաքգրեգորը ձգտում է ռևանշի։ Ես նույնպես կարծում եմ, որ այն անչափ հետաքրքիր կլինի»- ասել է 50-ամյա ֆունկցիոները։

Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերին կայացած չեմպիոնական մենամարտում Նուրմագոմեդովը չորրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր Քոնորին։

Ավելի վաղ 31-ամյա Մաքգրեգորը մի քանի անգամ ցանկություն էր հայտնել ռևանշ մենամարտ անցկացնելու, սակայն 31-ամյա ռուսաստանցի մարտիկը հայտարարել էր, որ այդ մենամարտում մարզական հետաքրքրություն չի կարող լինել։




Լուրեր թեմայից