Լրահոս

Մայք Թայսոնը խոստովանել է, որ կոկաինի ազդեցության տակ ծեծել է 7 մարմնավաճառների

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնն իր կյանքից հիշել է միջադեպ, որտեղ չի կարողացել կառավարել իրեն:

«Ես հիվանդանոցում պառկած էի մահճակալին: Միշտ փորձում էի այնպես անել, որ չլինեի միայնակ: Կողքս պետք է լիներ կամ մարմնավաճառուհի, կամ շուն: Պառկած էի սենյակում, իսկ կողքս կային 7 կանայք, մորֆին, կոկաին, պոտենցիայի համար հաբեր, մարիխուանա, կոնյակ: Կյանքիս ստորին հատվածը: Խելացնորության պատճառով կարծեցի, թե այդ կանայք ցանկանում են թալանել ինձ: Սկսեցի ծեծել նրանց: Ամեն բան այնպես էր, կարծես մթության մեջ, բայց ես ունեի նպատակ: Այլևս չէի ցանկանում նրանց տալ հոգուս մի մասնիկը: Այդպիսին է սատանան, և նա հաղթեց այդ ժամանակ:

Ես վռնդեցի բոլորին: Պառկել էի՝ չփակելով աչքերս: Շատ ուրախ եմ, որ ողջ մնացի: Այդ օրվանից չեմ օգտագործել կոկաին»,- ամերիկացու խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ 53-ամյա Թայսոնը կարիերան ավարտել է 2005 թվականին։ Նրա վերջին մրցակիցը Կևին Մաքբրայդն էր, որը հաղթել էր ամերիկացուն։ Նա պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրած 58 մենամարտում 50 հաղթանակ է տարել։




Լուրեր թեմայից