Լրահոս

UFC-ի նախագահ. Վստահ չեմ, որ Նուրմագոմեդովի և Ֆերգյուսոնի մենամարտը տեղի կունենա 2020-ին

UFC-ի նախագահ Դանա Ուայթը վստահ չէ, որ UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը տեղի կունենա այս տարի:

«Այնքան էլ վստահ չեմ, որ Նուրմագոմեդովի և Ֆերգյուսոնի մենամարտը տեղի կունենա 2020 թվականին: Վախենում եմ նրանից, թե ինչ կլինի հետո, եթե մենք կրկին փորձենք անել դա»,- Ուայթի խոսքը մեջբերում է Reddit-ը:

Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովը և Ֆերգյուսոնը պետք է հանդիպեին ապրիլի 18-ին, սակայն մենամարտը հետաձգվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Նրանց միջև մենամարտը չեղարկվել էր 5-րդ անգամ:




Լուրեր թեմայից