Լրահոս

ATP-ն և WTA-ը հավանություն են տվել Ֆեդերերի առաջարկին

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) և Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) ղեկավարները հավանություն են տվել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի առաջարկին, հայտնում է Tennis World USA-ն։

Ավելի վաղ աշխարհի չորրորդ ռակետն ATP-ին և WTA-ին առաջարկել էր միավորվել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարելու և ճգնաժամից դուրս գալու համար։

«Կազմակերպությունների վերջին համագործակցությունն ապացուցեց, որ միավորվելը կմեծացնի մեր ներուժն ու հնարավորություն կտա երկրպագուներին վերադարձնել տրիբունաներ։ Միասնական համակարգ ստեղծելով՝ ավելի մրցունակ կդարձնենք թենիսը»,- ասել է ATP-ի ղեկավար Անդրեա Գաուդենցին։

Հիշեցնենք, որ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան և Կանանց թենիսի ասոցիացիան կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով բոլոր մրցաշարերը դադարեցրել են մինչև հուլիսի 13-ը։




Լուրեր թեմայից