Լրահոս

«Լոկոմոտիվի» ուկրաինացի ֆուտբոլիստները վերադարձել են Հայաստան (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող Երևանի «Լոկոմոտիվի» ուկրաինացի ֆուտբոլիստներն ու մարզիչներն արդեն Հայաստանում են, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նրանք «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես մեկուսացվել են։
Մարզիչներն ու ֆուտբոլիստները կարանտինային շրջանը կանցկացնեն Երևանի հյուրանոցներից մեկում։ Շուտով «Լոկոմոտիվը» կկարողանա մարզվել ամբողջական կազմով։

Հիշեցնենք, որ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում «Լոկոմոտիվը» 19 խաղից հետո վաստակել է 48 միավոր և մեկ հանդիպում ավելի անցկացրած «Վանի» հետ կիսում է 2-3-րդ տեղերը։ Առաջատար «Վեստ Արմենիան» ունի 55 միավոր:

ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները վերսկսել են մարզումները ապրիլի 23-ից։




Լուրեր թեմայից