Լրահոս

Հայաստանի առաջնության վերսկսման վերաբերյալ ՀԲՖ-ն որոշում կկայացնի մայիսի 14-ից հետո

Տեղի է ունեցել ՖԻԲԱ-Եվրոպայի կողմից կազմակերպված hեռավար քննարկում, որը նախատեսված էր վարկանիշային աղյուսակի 33-50-րդ տեղերում գտնվող երկրների համար: Մասնակիցների թվում էր նաև Հայաստանը, hաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը հակիրճ ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է հայկական բասկետբոլում պանդեմիայի օրերին: Նշվել է, որ ամենամեծ վնասը կրել են հավաքականները, որոնք ամռանը պետք է մասնակցեին Եվրոպայի առաջնություններին:

Ամռանը ՀԲՖ-ն փորձելու է կազմակերպել լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ և ընկերական հանդիպումներ, որոնք թույլ կտան մինչև 16 և 18 տարեկան բասկետբոլիստներին ձեռք բերել անհրաժեշտ խաղային փորձ:

Ներքին առաջնությունների վերսկսման վերաբերյալ ՀԲՖ-ն որոշում կկայացնի մայիսի 14-ից հետո:

ՖԻԲԱ-Եվրոպայի նախագահ Տուրգայ Դեմիրելը և գլխավոր քարտուղար Կամիլ Նովակը հանդես են եկել ելույթներով՝ նշելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար:




Լուրեր թեմայից