Լրահոս

Գեղամ Կադիմյանը պատմել է, թե ինչպես է հայտնվել «Նեմանում»

Գրոդնոյի «Նեմանի» կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը պատմել է, թե ինչպես է հայտնվել բելառուսական ակումբում:

«Ընկերս ունի ֆուտբոլային մեծ շրջապատ: Նա ուներ ինձ Բելառուս բերելու հնարավորություն և ինձ առաջարկեց ուժերս փորձել «Նեմանում»: Երկար չմտածեցի: Կապ հաստատեցի Դանիել Ստոյկովիչի հետ, որի հետ հասցրել էինք մարզվել «Ալաշկերտում», և նա ասաց, որ իրեն ամեն բան դուր է գալիս Գրոդնոյում: Այդպես ես համաձայնեցի: Գրոդնոյում ամենաուժեղ տպավորությունը թողել է մեր մարզիչը: Ինձ տպավորում է, որ նա ամեն բան ասում է աչքերիդ մեջ: Նրա շատ մոտեցումներ հարազատ են ինձ: Դուր եկավ, թե ինչպես է մարզիչն իրեն դրսևորում խաղացողների հետ շփվելիս:

Ինչ վերաբերում է առաջիկա նպատակներին, հիմա ամենագլխավորն է օգնել թիմին լավագույն արդյունքի հասնելու հարցում: Չեմ թաքցին, որ ցանկանում եմ ամրապնդվել «Նեմանի» մեկնարկային կազմում, որպեսզի իմ խաղով արժանանամ ուշադրության և վերադառնամ Հայաստանի հավաքական:

Կարող եմ ասել, որ Բելառուսի առաջնությունը նման է Ուկրաինայի ու Հայաստանի առաջնություններին: Կարծում եմ՝ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը դուր է գալիս բոլոր երկրպագուներին»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Գեղամ Կադիմյանը 2019-ի դեկտեմբերին հեռացել էր Երևանի «Ալաշկերտից», իսկ այս տարվա մարտին պայմանագիր էր կնքել «Նեմանի» հետ։ Բելառուսի ընթացիկ առաջնության մեկնարկային 6 տուրերում Հայաստանի հավաքականի թեկնածուն մասնակցել է 6 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ: 

27-ամյա կիսապաշտպանը 2016 թվականին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 9 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ: Վերջին շրջանում նա հրավեր չի ստանում ազգային թիմից:




Լուրեր թեմայից