Լրահոս

«Շախտյորը» հիշեցրել է Մխիթարյանի լավագույն գոլերից մեկը

Ֆուտբոլի Ուկրաինայի 12-ակի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորի» մամուլի ծառայությունը հիշեցրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի լավագույն գոլերից մեկն ուկրաինական ակումբի կազմում:

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպանը Դոնեցկի թիմում հանդես է եկել 2010-2013-ը: «Շախտյորում» խաղալիս Հենրիխ Մխիթարյանը սահմանել էր Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ՝ մեկ մրցաշրջանում խփելով 25 գոլ:

Ավելի վաղ «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել էր, որ Մխիթարյանն ամենաուժեղ խաղացողն է, որին նա երբևէ մարզել է:



Լուրեր թեմայից