Լրահոս

AIBA-ն հայտնել է ԱԱ-2021-ի անցկացման վայրը

Բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի 2021 թվականի առաջնությունը տեղի կունենա Բելգրադում, հայտնում է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) մամուլի ծառայությունը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով Սերբիայի մայրաքաղաքում կայանալիք մրցաշարի ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ։

Աշխարհի առաջնությունը նախապես ծրագրված էր անցկացնել Նյու Դելիում, սակայն քաղաքը չի կարողացել կատարել AIBA-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները և զրկվել է իրավունքից։ Բացի այդ, Հնդկաստանի մայրաքաղաքը կվճարի 500 հազար դոլար տուգանք։

Բելգրադը պատմության մեջ երկրորդ անգամ կընդունի աշխարհի առաջնությունը։ Առաջինը կայացել էր հեռավոր 1978 թվականին։

Հիշեցնենք, որ բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը նույնպես կկայանա 2021 թվականին։ Մրցաշարի անցկացման վայրն ու ժամկետներն AIBA-ն կհայտնի ավելի ուշ։




Լուրեր թեմայից