Լրահոս

Էդմոնդ Նազարյանի անսովոր մարզումը

Բուլղարիան ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն 18-ամյա Էդմոնդ Նազարյանն ամեն կերպ շարունակում է պահպանել մարզավիճակը կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված կարանտինի ընթացքում։

Անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին տնային պայմաններում ուժային վարժություններ է կատարել՝ «օգտագործելով» եղբոր՝ Գրիշա Նազարյանի քաշը։ Մարզման տեսանյութը նկարահանել է Արմեն Նազարյանը։

Հիշեցնենք, որ Էդմոնդ Նազարյանը փետրվարին նորամուտն էր նշել մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանում նա առաջին փորձից նվաճել էր չեմպիոնի տիտղոսը։




Լուրեր թեմայից