Լրահոս

Օնլայն սեմինար՝ «Մարզիկների իրավունքները» թեմայով

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արման Հարությունյանը և մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը մասնակցել են Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպված «Մարզիկների իրավունքները» թեմայով հեռավար սեմինար-քննարկմանը, որին մասնակցել են նաև Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Էստոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները, հայտնում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Քննարկմանը մասնակցել է նաև Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան: Խոսվել է մարզիկների իրավունքներին վերաբերող բազմաթիվ նրբությունների մասին, որոնց չկիրառելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Քննարկվել են նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերին և մանկապատանեկան սպորտին վերաբերող բազմաթիվ հարցեր:




Լուրեր թեմայից