Լրահոս

Օլիմպիական խաղերը կարող են չեղյալ հայտարարվել

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կարող են չեղյալ հայտարարվել, եթե 2021 թվականին աշխարհը չհաղթի կորոնավիրուսին: Այդ մասին հայտարարել է Տոկիո-2020-ի կազմկոմիտեի ղեկավար Էսիրո Մորին, գրում է Nikkansports-ը:

«Ոչ, այդ դեպքում Խաղերը կչեղարկվեն»,- ասել է Մորին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Օլիմպիական խաղերը կարող են դարձյալ հետաձգվել:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս պահին Հայաստանն ունի 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):




Լուրեր թեմայից