Լրահոս

Ֆորմուլա-1․ Ֆրանսիայի Մեծ մրցանակը հետաձգվեց

Ֆորմուլա-1-ի ղեկավարությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով որոշում է կայացրել չեղարկել հունիսի 28-ին նախատեսված Ֆրանսիայի Մեծ մրցանակը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Մեծ Բրիտանիայի մրցաշարը, որը ծրագրված էր անցկացնել հուլիսի 19-ին, առայժմ չի հետաձգվել, սակայն կանցնի առանց հանդիսականների։

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանի առաջին Մեծ մրցանակը պետք անցկացվեր մարտի 11-13-ը Ավստրալիայում: Ավելի վաղ չեղյալ էին հայտարարվել նաև Չինաստանի, Բահրեյնի ու Վիետնամի Մեծ մրցանակները։

Այսպիսով, Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը ամենայն հավանականությամբ, կմեկնարկի հուլիսի 5-ին Ավստրիայում կայանալիք մրցաշարով։




Լուրեր թեմայից