Լրահոս

Վետերան պապիկը կատարել է «You'll Never Walk Alone»-ը և գլխավորել սինգլների հիթ շքերթը

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Կապիտան Թոմ Մուրը երգել է «Լիվերպուլի» «You'll Never Walk Alone» օրհներգը և գլխավորել բրիտանական The Official Charts Company-ի սինգլների հիթ շքերթը, հայտնում է SkySports-ը։

99-ամյա վետերանը ստեղծագործությունը կատարել է տենոր Մայքլ Բոլոմի և ազգային առողջապահական ծառայության աշխատակիցների հետ։ Երգի վաճառքից գոյացած ամբողջ գումարը կփոխանցվի Առողջապահության ծառայության հիմնադրամին։

Ավելի վաղ Թոմ Մուրը բարեգործական ակցիայի շրջանակում հարյուր 25 մետրանոց շրջան էր կատարել իր տան շուրջը և հավաքված 28 միլիոն ֆունտ սթերլինգը նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին։




Լուրեր թեմայից