Լրահոս

Շաքիլ Օ՛նիլի մեծահոգի քայլը

Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ՛նիլը օգնել է վճարել Լուզիանայում տեղի ունեցած օդային աղետում զոհված 11-ամյա Կեշոն Բատիստայի հուղարկավորության արարողության ծախսերը, հաղորդում է Bleacher Report-ը:

Բատիստայի ընտանիքը դրամահավաք էր սկսել GoFundMe-ում, սակայն ամերիկացի նախկին բասկետբոլիստն իր վրա է վերցրել ծախսերը:

1989-1992-ը Շաքիլ Օ՛նիլը Լուզիանայում հանդես է եկել տեղի LSU համալսարանի թիմում:

Հիշեցնենք, որ Օ՛Նիլը «Լեյքերսի» կազմում խաղացել է 1996-2004 թվականներին։ Նա NBA-ի քառակի չեմպիոն է։ Ամերիկացին կարիերան ավարտել է 2011 թվականին։




Լուրեր թեմայից