Լրահոս

Ֆորմուլա-1-ը հետաձգեց ևս մեկ մեծ մրցանակ (ֆոտո)

Ֆորմուլա-1-ի Ֆրանսիայի Մեծ մրցանակը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հաղորդում է Ֆորմուլա-1-ի մամուլի ծառայությունը:

Մարսելից 34 կմ հեռավորության վրա գտնվող «Պոլ Ռիկար» մրցուղում նախատեսված մրցումը պետք է անցկացվեր հունիսի 28-ին:

Հուլիսի 19-ին կայանալիք Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակը կանցկացվի առանց հանդիսականների: Կազմակերպիչները կվերադարձնեն տոմսերի գումարները: Բացի այդ, երկրպագուները կկարողանան տոմսերի ամրագրումները տեղափոխել 2021 թվականի Մեծ մրցանակի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հետաձգվել էին Բահրեյնի, Վյետնամի, Չինաստանի, Հոլանդիայի, Իսպանիայի, Ադրբեջանի ու Կանադայի Մեծ մրցանակները, իսկ Մոնակոյի ու Ավստրալիայի մրցումները չեղյալ էին հայտարարվել: Սպասվում է, որ Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը կմեկնարկի Ավստրիայի Մեծ մրցանակով, որը նախատեսված է անցկացնել հուլիսի 5-ին:




Լուրեր թեմայից