Լրահոս

Գեղարդ Մուսասիի ծրագրերը 2020-ին

Bellator-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, Հոլանդիայում բնակվող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին պատմել է այս տարվա իր գլխավոր ծրագրերի մասին:

«Կնշեմ 3 բան, որ ցանկանում եմ անել այս տարի: Առաջինը Հոլանդիայում՝ իմ տանը, հանդես գալն է: Երկրորդը՝ մենամարտել Դագլաս Լիմայի հետ: Պատրաստվում եմ հաղթել նրան և նվաճել տիտղոս: Երրորդը՝ Բեյդերի դեմ մենամարտն է: Դա այն ամենն է, ինչ ցանկանում եմ անել առաջիկայում:

Պետք է ակտիվ լինեմ այս տարի, մտադիր եմ անցկացնել 3 մենամարտ՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ճապոնիայում: Սակայն այս պահին ամեն բան դադարեցված է, այնպես որ, պետք է սպասել»,- 34-ամյա Մուսասիի խոսքը մեջբերում է MMAJunkie-ն:

Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին մայիսի 9-ին ամերիկյան Սան Խոսեում պետք է հանդիպեր բրազիլացի Դուգլաս Լիմայի հետ, սակայն չեմպիոնական մենամարտը չեղարկվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին թափուր է: Գործող չեմպիոն, ամերիկացի Ռաֆայել Լովատոն առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես ավարտել է կարիերան:

Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է 2019-ի սեպտեմբերին՝ Լոս Անջելեսում կայացած Bellator 228 մրցաշարում ռևանշի հասնելով բրազիլացի Լիոտո Մաչիդայի նկատմամբ: Հայ մարտիկը չեմպիոնական գոտին կորցրել էր նախորդ տարվա հունիսին կայացած մենամարտում՝ պարտվելով Ռաֆայել Լովատոյին:




Լուրեր թեմայից