Լրահոս

Ֆերգյուսոնը ստորագրել է Գեթջիի հետ մենամարտի պայմանագիրը (ֆոտո)

UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը ստորագրել է իր հայրենակից Ջասթի Գեթջիի հետ մենամարտի պայմանագիրը։

Մարտիկները մայիսի 9-ին UFC 249 մրցաշարի գլխավոր մենամարտում վիճարկելու են թեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոնի կոչումը:

«Գնացինք, պայմանագիրը ստորագրված է, օրը նշանակված։ Վերադառնում ենք աշխատանքի»,- սոցցանցերում գրել է Ֆերգյուսոնը։

Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարը ծրագրված էր անցկացնել ապրիլի 18-ին, սակայն այն հետաձգվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Տոնի Ֆերգյուսոնը պետք է մրցեր UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ, սակայն ռուսաստանցի մարտիկը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չէր կարողացել Ռուսաստանից մեկնել ԱՄՆ:

Նուրմագոմեդովի և Ֆերգյուսոնի միջև մենամարտը չեղարկվել էր 5-րդ անգամ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

 
 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

“Here We🥇Go” Signed & Dated # Back2Work 💪🕶 -CSO- 🇺🇸🏆🇲🇽 #ufc249 My👇Mat.

Публикация от @TonyFergusonxt (@tonyfergusonxt)




Լուրեր թեմայից