Լրահոս

NBA-ի ակումբներին կթույլատրեն բացել մարզաբազաները

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) մտադիր է մայիսի մեկից ակումբներին թույլատրել բացել մարզաբազաները, հայտնում է ESPN-ը։

Դա տեղի կունենա միայն այն նահանգներում, որտեղ պանդեմիան անկում է ապրում և կարանտինը թուլացված է։ Մարզաբազաները բացվելու են միայն անհատական մարզումների համար, թիմերին առայժմ արգելվելու է ամբողջ կազմով մարզվելը։

Հիշեցնենք, որ կանոնավոր առաջնության խաղերն անորոշ ժամանակով դադարեցվել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով և կարող են վերսկսվել միայն այն դեպքում, երբ իրավիճակը կարգավորվի։




Լուրեր թեմայից