Լրահոս

Ռոնալդուի և նրա ընկերուհու տպավորիչ մարզումները (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցույց է տվել, թե ինչպես է պահպանում մարզավիճակը։

35-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է հերթական տնային մարզումը՝ վարժությունններ կատարելով 10 կիլոգրամանոց գանտելներով:

«Տղաներ, ուժեղ մնացեք։ Գնացինք»,- լուսանկարին կից գրել է Ռոնալդուն։

 
 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

Keep strong guys! Lets go! 💪🏼🏋🏽‍♂️ #stayactive

Публикация от Cristiano Ronaldo (@cristiano)

Պորտուգալացուց հետ չի մնում նրա ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը, որն Ինստագրամում տեսանյութ է հրապարակել իր մարզումից։

 
 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

La belleza es el acuerdo entre el contenido y la forma. @aloyoga 👗 #workout #fitness

Публикация от Georgina Rodríguez (@georginagio)

Վերջերս հայտնի էր դարձել, որ Ռոդրիգեսն այլևս ամենահայտնի իսպանացի կինը չէ Ինստագրամում: Նրան շրջանցել էին «Էլիտա» սերիալի դերասանուհի Էստեր Էկսպոզիտոն (19,9 միլիոն հետևորդ) և La Casa de Papel սերիալի աստղ Ուրսուլա Կորբերոն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ու Ջորջինան կարանտինն անցկացնում են Մադեյրա կղզու Ֆունշալ քաղաքում (Պորտուգալիա): Ֆուտբոլիստն առաջիկայում կվերադառնա Թուրին, որպեսզի վերսկսի մարզումները «Յուվենտուսի» կազմում:




Լուրեր թեմայից