Լրահոս

Խաչանովը ցույց է տվել՝ ինչպիսի տեսքով է դուրս գալու կարանտինից

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված կարանտինի մեջ է, սոցցանցերում զավեշտալի լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով իր «նոր» իմիջը։

23-ամյա մարզիկի խոսքով՝ թենիսի մրցաշրջանի վերսկսումից հետո նա հենց այս տեսքով է ներկայանալու հանրությանը։

«Երբ թենիսի մրցաշրջանը վերսկսվի, ես նոր ոճ կունենամ»,- լուսանկարին կից գրել է Խաչանովը։

Հիշեցնենք, որ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) և Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) պանդեմիայի պատճառով նախնական մինչև հուլիսի կեսը դադարեցրել են բոլոր մրցաշարերը։ 




Լուրեր թեմայից