Լրահոս

Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը հոսպիտալացվել է

Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայր Աբդուլմանապ Նուրմագոմեդովը թոքաբորբով տեղափոխվել է հիվանդանոց։

Դագեստանցի հայտնի մարզական մեկնաբան Ռամազան Ռաբադանովը պատմել է է 57-ամյա մարզիչի առողջական վիճակի մասին։

«Աբդուլմանապը պառկած է Մախաչկալայի քաղաքային հիվանդանոցում։ Հիվանդացել է սարերում։ Նա վերջին երկու օրը ոտքի վրա էր, սակայն եղբայրները նրան համոզեցին տեղափոխվել հիվանդանոց։ Նրա մոտ կորոնավիրուս հայտնաբերված չէ։ Ասում են, որ գրիպ է։ Ոչ մեկին չի թույլատրվում այցելել նրան»,- Ռաբադանովի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի միջև ապրիլի 18-ին նախատեսված մենամարտը չեղարկվել էր 5-րդ անգամ, քանի որ ռուսաստանցի մարտիկը չէր կարողացել լքել Ռուսաստանը երկրի սահմանների ժամանակավոր փակման պատճառով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նուրմագոմեդովին UFC 249 մրցաշարում կփոխարինի ամերիկացի Ջասթին Գետջին։







Լուրեր թեմայից